Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը պատասխանում է մեղադրանքներին (Տեսանյութ)

Մարտ 29,2012 22:39

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանություններ տվեց, թե իրականում ինչ մատերիալի է իր դերը՝ սինթետի՞կ է, թե՞ մետաքսե եւ առհասարակ ինչ արժեք ունի իր զեկույցը մեր երկրում: Կարեն Անդրեասյանն ուշիուշով հետեւել է թե՛ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, թե՛ քննադատության ենթարկված մյուս գերատեսչությունների ղեկավարների հակադարձ մեղադրանքներին. «Զարմանում են, թե ես ինչո՞ւ եմ ընդհանրապես գնահատականներ տալիս: Բացատրեմ՝ դա Սահմանադրական իմ իրավունքն է: ՄԻՊ-ն ունի 3 ֆունկցիա՝ դիտորդ, միջնորդ, պաշտպան: Ես իմ դիտորդական գործառույթի մեջ ամբողջ տարվա խնդիրները հավաքում եմ, մատուցում եմ հասարակությանը: Փոխանակ մարդիկ տեսնեն, թե ինչ է իրենց կյանքի խնդիրը, նայում են, թե մարդու իրավունքների պաշտպանը լա՞վն է, վա՞տն է, սրա՞նն է, նրա՞նն է: ՄԻՊ-ի դերը անձերի վրա հարձակվելը չէ կամ որեւէ մեկին հետաքրքիր, հյութեղ մատուցելը չէ, որպեսզի դա դառնա հաճելի եւ հետաքրքիր: Թող որեւէ մեկն ասի, որ կա համակարգային մի խնդիր, որ բաց ենք թողել: Արդյոք սուբյեկտիվ կամ արդար չե՞նք գտնվել որեւէ մեկի նկատմամբ:Սպասումը, որ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորի ցավերին ի պատասխան կհայհոյի ինչ-որ մեկին եւ իրենք բավարարում կստանան, սա՛ չի օմբուդսմենի դերը ո՛չ Հայաստանում, ոչ էլ որեւէ եվրոպական երկրում: Մեզ մեղադրում են, որ, օրինակ, անդրադարձ չի եղել դատախազությանը եւ բանակի հետ կապված խնդիրներին: Եթե մարդիկ համբերություն ունենան, նախ սպասեն տեսնեն ամբողջը ճիշտ է, հետո փորձեն գնահատականներ տալ, շատ ավելի արդար կլինեն այդ գնահատականներում: Դատախազության գնահատականները դեռ կլինեն»:

Մեր հարցին՝ լավ հրապարակեցիք, ի՞նչ արժեք ունի դա՝ ընդունում են ի գիտությո՞ւն, թե՞ քայլեր են ձեռնարկում՝ օմբուդսմենը պատասխանեց, որ դա  կախված է մեզանից, մեր հարեւանից, ազգականից, իր ազգականից. «Բոլոր երկրներում օմբուդսմենը խնդիրը բարձրացնողն է:  Իմ աշխատանքն այդ է՝ բարձրացնել պրոբլեմը, իսկ մարդիկ պետք է դա պահանջեն նրանցից, ովքեր պատասխանատու են առանձին ոլորտների համար: Հիմա պետք է ոչ թե պաշտպանին հարցնեն, եւ ի՞նչ եղավ դրանից հետո, այլ՝ համապատասխան նախարարին ասեն՝ ինչո՞ւ չես լուծել այս հարցը, ինչո՞ւ է թերի այն հարցը: Գալ ինձ ասել՝ ինչի՞ չես լուծել, երբ որ 25 մարմին են պատասխանատու այն լավ բաների համար, ինչ դուք ակնկալում եք, ինձ համար ընդունելի չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031