Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերից խարդախությամբ յուրացրել են 30 միլիոն դրամ

Մարտ 29,2012 22:25

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բացահայտել են հերթական խոշոր չափի խարդախության դեպքը:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՔՀԳ վարչություն են բերման ենթարկել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Շավարշ Մուրադյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Արմեն Մկրտչյանին:

Պարզվել է, որ Շ.Մուրադյանը «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից, ոսկեգործությամբ զբաղվող Արայիկ Շահինյանին հանձնարարել է, որպեսզի վերջինս պատրաստի կեղծ ոսկյա զարդեր: Կեղծ զարդերը պատրաստելուց հետո` Շ.Մուրադյանը Ա.Մկրտչյանի հետ մեծ թվով քաղաքացիների անձնագրային տվյալները կեղծելով, կեղծ ոսկյա զարդերը գրավադրել է Երևանի և Կոտայքի մարզի մի քանի բանկերում և խարդախությամբ բանկերից ստացել մոտ 30 միլիոն դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության ՔՀԳ վարչությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն:

Շ.Մուրադյանն ու Ա.Մկրտչյանը ձերբակալվել են, իսկ Ա.Շահինյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գ.Շամշյանը հայտնում է, որ բացի Շ.Մուրադյանից, Ա.Մկրտչյանից և Ա.Շահինյանից՝ ոստիկանությունն այս գործի շրջանակում որոնում է ևս մի քանի հոգու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031