Այսօր` մարտի 29-ին, aravot.am-ի երիտասարդական բաժինը` «Առավոտ երիտասարդականը» հանդիպեց իր լսարանի հետ, հանդիպումը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում էր, առիթն էլ փետրվար ամսին լրատվամիջոցի ՈւԽ բաժնում հայտատարված մրցույթի հաղթողներին հուշանվերների հանձնումն էր: Միջոցառման ընթացքում ներկաները ծանոթացան երիտասարդական էջի ենթաբաժինների ստեղծման պատմությանը, ծրագրերին և կայքում աշխատող լրագրողների հետ:
aravot.am-ի երիտասարդական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանը նշում է, որ կայքը երիտասարդներին արտահայտվելու մեծ հնարավորություն է տալիս:
«Այստեղ բոլոր երիտասարդներն հնարավորություն ունեն խոսելու, իրենց նյութերը տպագրելու,-ասում է նա,- մեր նյութերով պետք է փորձենք փոխել ինչ-որ բան ու բարձրաձայնել երիտասարդների խնդիրները»:
Նինան, ով վերը նշված մրցույթի հաղթողներից է, ասում է, որ հաղթանակին չէր սպասում:
«Ինձ մրցակցությունն էր դուր գալիս, իսկ երկու օրում երկու հազար դիտումի հասնելն ինձ համար իրոք անակնկալ էր»,- ասում է, ավելացնում, որ իրեն օգնել են նաև ընկերները, առանց նրանց հաստատ չէր հաղթի:
Միլենան նույնպես հաղթող է: Ասում է. «Հաղթելու համար չէի մասնակցում, բայց ինձ արժանի մրցակից էի համարում»:
19-ամյա Եվգենիան միջոցառման մասին ընկերներից է լսել, որոշել է անպայման գալ: Անկեղծանում է. «Միջոցառումը դուր է գալիս ինձ, բայց քանի որ առաջին անգամ է կազմակերպվում, դեռ սառնություն կա»:
Էլիզաբեթ Ադիկյանը, ում Առավոտ երիտասարդականը անդրադարձել էր տարբեր առիթներով, նույնպես ուրախ էր մասնակցում էր մասնակցության համար. «Ինքս էլ կարդում եմ ձեր նյութերը,-նշում է նա,-շնորհակալ եմ բոլոր լրագրողներից ու ձեզ հաջողություն եմ մաղթում»:
Վերջում «Առավոտ երիտասարդականը» բոլորին նոր հանդիպումներ ու շատ անակնկալներ խոստացավ:
Մերի Խաչատրյան