Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդար ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն մոտակա 50 տարում ԱԺ-ում չի հայտնվի

Մարտ 29,2012 22:21

«Հայաստանում աղքատները հասել են 70 տոկոսի, այսօր գյուղացին ապրուստ չունի, Հայաստանի քաղաքները դատարկվում են, հայ ազգը արդեն մտածում է սուիցիդի (ինքնասպանության) մասին, ազգովի է մտածում, դրա համար էլ ՀՀԿ-ն ոչ թե  40, այլ 90 տոկոսով էլ ԱԺ կանցնի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ականների՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում միայն համամասնական ընտրակարգով 37-40 տոկոս ձայն ստանալու վերաբերյալ հայտարարություններին, ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:

Մեր ռեպլիկին՝ այսինքն, դա ռեա՞լ եք համարում, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Լրիվ: Քանի որ  վերջին  4 տարում մենք ազգովին տասն անգամ ավելի վատ ենք ապրում, դրա համար էլ ՀՀԿ-ն այդպիսի տոկոսների հույսեր ունի»:

Իսկ եթե Հայաստանում իրապես ազատ ու արդար ընտրություններ լինեին՝ ՀՀԿ-ն որքա՞ն քվե կստանար: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ «եթե մի պահ ընկնենք ֆանտաստիկայի գիրկն ու մտածենք, որ իրոք արդար ու թափանցիկ, այդ բառերից էլ եմ արդեն զզվում, ընտրություններ կանցկացվեն մեր երկրում՝ ապա  ՀՀԿ-ն առաջիկա 50 տարում  ԱԺ-ում չի լինի: Այ, ՀԱԿ-ն ու  Դաշնակցությունը կլինեն միանշանակ»:

Հիշեցնենք, որ  ՀՀԿ-ի ներկայացուցիչները վերջին շրջանում կանխատեսում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց հարազատ կուսակցությունը նոր գումարման ԱԺ-ում էլի մեծամասնություն է կազմելու եւ միայն համամասնական ընտրակարգով 37- 40 տոկոս վստահության քվե է ստանալու: Համանման կանխատեսմամբ հանդես է եկել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «Առավոտի» հետ զրույցում՝ ասելով, թե «հաշվի առնելով նաեւ այն, որ դեռ չի սկսվել քարոզարշավը եւ մենք շատ բան ունենք ասելու եւ ներկայացնելու մեր հասարակությանը, ապա եթե հինգ տարի առաջ մենք հավաքել ենք 33,8%, ապա հիմա շատ իրատեսական է հավաքել 37-40%»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031