Վաղը Թբիլիսիում մեկնարկում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախաձեռնած միջոցառումը, որը նվիրված է Եվրանեսթի Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայանալիք երկրորդ լիագումար նիստին: Քննարկումներ են լինելու ԵԺԿ ձեւաչափով Եվրանեսթի ապագայի կարեւորության եւ այլ խնդիրների մասին: Հայաստանից մասնակցելու են ոչ միայն Եվրանեսթի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները, այլ նաեւ ԵԺԿ անդամ կուսակցությունների արտաքին քաղաքական հարաբերությունների պատասխանատուները՝ մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: