Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ունակ ենք շարունակել մեր պատմությունը միասին

Մարտ 29,2012 22:16

Բոլորս էլ սիրում ենք հանգստյան օրերին ընտանիքի կամ ընկերների հետ անցկացնել բնության գրկում, բայց… Մեզանից շատերը անգամ չեն պատկերաքցնում, թե ինչ կառոզ է տեղի ունենալու մի քանի տասնյակ տարի անց մեր բնության հետ: Ընդհամենը 40 տարի հետո շատ բաներ այլևս առաջվանը չի լինի: Մարդիկ անխնա վատնում են երկրի կողմից մեզ տրված բնական պաշարներն ու ռեսուրսները: Մարդկության 20%-ը ծախսում է բնական պաշարների 80%-ը: Հացահատիկի 50%-ն օգտագործվում է անասնակերի ու վառելիքի համար, այնինչ 1 միլիարդ մարդ սովի է մատնված: Աշխարհում զենքի արտադրմանը տրամադրված գումարը 12 անգամ գերազանցում է օգնությունը զարգացող երկրներին: 40% վարելահողեր արդեն ուժասպառ են եղել Ամեն տարի երկրի երեսից վերանում է 13 հեկտար անսառ: Օրինակ հենց այն թուղթը որի վրա գրում ենք, հենց այդ անտառների հաշվին է ստեղծվում: Հեկտարներով էֆկալիպտի անտառներ են հերկվել թուղթ ստեղծելու համար, քանի որ վերջին տարիներին թղթի պահանջարկը աճել է 5 անգամ: Եվ այդ հերկված անտառների տեղը նորը չի աճի, քանի որ էֆկալիպտի տերևը իր մեջ թույն է պարունակում, որը թույլ չի տալիս ուրիշ տեսակ բույսերի աճելուն: Երկրի տեսքը մենք ինքներս ենք փոխել: Հենց այդ հերկված անտառները պատճառ են դառնում բնահողի էռոզիայի: Քանի որ անձրևների և ձնհալի շնորհիվ անբուսածածկ հողերը հեկտարներով հոսում են դեպի ծովերը և մնում է միայն շեկ քարը, որի վրա հնարավոր չէ որևէ բան մշակել:

Վերջին տասնամյակների ածխաթթվի արտահոսքը դեպի մթնոլորտ կրկնապատկվել է մի քանի տասնյակ անգամ, որը պատճառ է դարձել մի քանի աղետների, բնական պայմանների և ջերևմաստիճանի փոփոխման: Ածխաթթվի քանակը այնքան շատ է օդում, որ վերջին 15տ. ջերմաստիճանի նորման հասել է ամենաբարձր նշագծին: 40տարվա ընթացքում նվազել է 40% սառցե շերտ: Գիտնականների համոզմամբ 2025թ. ամռանը կվերանա հվ. և հս. բևեռները և օվկիանոսի մակարդակը կբարձրանա 40մետրով, որը շատ մեծ հարվածի տակ է դնում աշխարհի մի շարք երկրների: 2050թ. կլիմայական գաղթականների թիվը կհասնի 250 միլիոնի:
Կենդանիներից 4-ից մեկը, թռչունների 8-ից մեկը, երկկենցաղների 3-ից մեկը գտնվում են ոչնչացման եզրին, իսկ արդեն 2050թ. կոչնչանա կենդանական ու բուսական աշխարհի մեկ չորրորդը: Կենդանական և բուսական աշխարհի բնական ոչնչացման գորճընթացը արագացել է 1000 անգամ:

Հոռետեսության համար շատ ուշ է:
Մարդկանցից 4-ից 5-ը գնում է դպրոց և հենց գիտելիքի շնորհիվ մենք կարող ենք հասնել շատ մեծ բարձունքի: Աշխարհում 49 երկիր ստորագրել է մի համաձայնագիր, որի համաձայն Անտարկտիդան ոչ մի երկրի չի պատկանում և որ բոլորով պարտավոր են խնամել և պահպանել այն:
Հոռետեսության համար շատ ուշ է:
Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկը` Ճապոնիան, հասկանալով հարցի լրջությունը , արհեստական կերպով նպաստել է նոր անտառների առաջացմանը, իսկ այժմ իրենց երկրի 65%-ը անտառածածկ է: Մի շարք երկրներ, որոնց գլխավոր պաշարը փայտն է , սկսել են հատել միայն 1հա-ից 1 ծառ: Կարևորն այն չէ,  թե ինչն է անհետ կորել, կարևորն այն է, թե ինչը դեռ կարող ենք փրկել: 1 ժամվա ընթացքում արևը մեզ տալիս է էներգիա 1 տարվա համար և եթե մենք դադարենք ծակծկել երկրի մակերևույթը ու նայենք վերև,  մենք կկարողանանք շատ բան փոխել:
Եթե չհասկանանք և շարունակենք նույն տեմպով, ապա շատ շուտով կզրկվենք մաքուր օդից և ջրից, որը մեր կյանքը կկրճատի մի քանի տարով:
Եկեք’ հասկանանք և միասին պայքարենք մեր իսկ կողմից, հենց մեզ ուղղված վտանգի դեմ: Դադարենք վնասել ինքներս մեզ, եկեք’ պահպանենք մեր բնությունը, որտեղ մարդկություը ապրել է 12000 տարի:
Մենք ունակ ենք շարունակել մեր պատմությունը միասին:

 

Գոհար Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031