ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրել է «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքէջում զետեղված «Մի քանի օրվա ընթացքում թիվ 6-ում ընտրողների թիվը 3000-ով ավելացել է» հրապարակման մեջ նշված այն փաստը, ըստ որի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել, թե թիվ 6 ընտրատարածքում ընդգրկված ընտրողների թիվը մի քանի օրում 56 հազարից դարձել է 59 հազար:
Հրապարակման կապակցությամբ օպերատիվ եղանակով իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել:
Թիվ 6 ընտրատարածքի ընտրողների թվի աճի վերաբերյալ ստորև ներկայացված թվային համեմատականը վկայում է այն մասին, որ հիշատակված թվաքանակով ընտրողների աճը տեղի է ունեցել բնականոն եղանակով`
1. 01.01.2011թ-ի դրությամբ- 58.090 ընտրող,
2. 01.07.2011թ-ի դրությամբ- 58.878 ընտրող,
3. 01.11.2011թ-ի դրությամբ- 59.259 ընտրող
4. 26.03.2012թ-ի դրությամբ- 59.583 ընտրող
Թիվ 6 ընտրատարածքի ընտրողների թվաքանակի վերաբերյալ ներկայացված թվային համեմատականը հիմնված է ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների հիման վրա:
ՀՀ ոստիկանություն