Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի գրանցումը մերժելու մասին , «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, չի կարող լռեցնել Խ. Սուքիասյանին. «Սուքիասյանին չեն կարող լռեցնել, եթե լռեցնեին` 5 տարվա ընթացքում կլռեցնեին»: Նա հիշեցրեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որով Սուքիասյանին մերժելու փաստը պայմանավորում են քաղաքական դրդապատճառներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ