Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններին գործելու են լրացուցիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք վերահսկելի են դարձնելու ընտրական գործընթացը: Նրա խոսքերով. «Անգամ, եթե ցուցակներում հայտնաբերվում է քաղաքացի, որը չի բնակվում Հայաստանում , այսօր ընտրական օրենսգրքով ամրագրված կարգերը լիարժեք հնարավորություն են տալիս քվեարկությունը կազմակերպել այնպես ու վերահսկողությունն իրականացնել այն մեխանիզմներով, որը սկզբունքորեն բացառում է ցանկացած նման չարաշահման հնարավորությունը»:
Նա ասաց, որ առաջին անգամ, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում նախագահների ու քարտուղարների պաշտոնում լինելու են նշանակումներ՝ խորհրդարանում ներկայացված խորհրդարանական ուժերից եւ ոչ թե նախորդ տարիների պես ՝ընտրովի տարբերակով: Բացի այդ, պարոն Մուկուչյանի խոսքերով, տեղամասերում քվեաթերթիկ հատկացնող ու ընտրողների ցուցակի՝ ստորագրման համար պատասխանատու անդամների միջեւ առանձին աշխատատեղ է առանձնացվելու՝ նախատեսված վստահված անձի համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև