Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը՝ կեղծ դեղերի մասին

Մարտ 29,2012 19:11

«Aravot.am»-ի հարցին, թե Առողջապահության նախարարությունն (ԱՆ) ինչ միջոցներ է ձեռնարկում հայկական շուկայում հայտնված չգրանցված ու դեղոլորտի մասնագետների բնորոշմամբ «կեղծ» դեղերը շրջանառությունից հանելու ուղղությամբ, Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ իրենց կառույցը չունի շուկայից դեղը հանելու լիազորությունները: Փոխարենը, ինչպես վստահեցրեց պարոն Խաչատրյանը, «Նիկոմեդ» ընկերության դիմումը ստանալուց հետո ԱՆ-ի մասնագետները գնացել են բողոքի հետքերով եւ ընկերության մատնաշած մայրաքաղաքի այն 7 դեղատներից 6-ում դեղերն արդեն չեն եղել եւ միայն  1 դաղատանն է վաճառքում եղել. «Զգուշացրել ենք, որ չվաճառեն եւ նմուշը հանձնել ենք դեղգործակալություն՝ փորձաքննության, որից հետո միայն պարզ կլինի դրանք կե՞ղծ դեղեր են թե ոչ: Բայց անկախ ամեն ինչից եթե դրանք չգրանցված դեղեր են պետք է դուրս գա շրջանառությունից»:

Ըստ փոխնախարարի, իրենք նաեւ դիմել են իրավապահ մարմիններին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու: Հարցին, թե ո՞ր դեղատներն են վաճառել չգրանցված դեղերը եւ ո՞վ է եղել մատակարարը փոխնախարարը անուններ չհրապարակեց՝ պատճառաբանելով որ տեղյակ չէ: Իսկ ինչ վերաբերում է, այսօր առողջապահության նախարարությունում նախարար Հարություն Քուշկյանի՝ այս թեմայով հրավիրած խորհրդակցությանը, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ նախարարը հանձնարարական է տվել ուսումնասիրել միջազգային փորձը եւ տեսնել, թե ինչ արդյունավետ մեխանիզմներ կան նման դեպքերի համար:

Նշենք, որ արդեն քանի օր է դեղոլորտի մասնագետներն ահազանգում են, որ շուկայում կեղծ դեղեր են դրվել շրջանառության մեջ, որոնց ծագման մասին որեւէ մեկը որեւէ ստույգ բան չգիտի եւ քանի դեռ պատրաստ չեն դրանց փորձաքննության արդյունքները, այդ դեղերը շարունակվում են վաճառվել դեղատներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031