Մարտի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Aravot.am կայքի «Առավոտ-երիտասարդականի» հանդիպումն իր ընթերցողների հետ, ինչպես նաև «Առավոտ երիտասարդականի» կողմից նախորդ ամիս անցկացված մրցույթի արդյունքների ամփոփումը։ Նշենք, որ «Առավոտ երիտասարդականը» փետրվար ամսին հայտարարել էր «Ուսանողի խոսք» բաժնում զետեղված նյութերի մրցույթ։ Մրցույթին մասնակցել են մոտ 10 երիտասարդներ, որոնցից երեքի հոդվածները համացանցում ունեցել են ավելի քան 2000 դիտումներ։ Ամենաշատ դիտումներ ունեցած հադվածների հեղինակները պարգևատրվեցին հուշանվերներով։ Մրցանակների արժանացան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռադիոլրագրության բաժնի ուսանողներ Միլենա Մաթևոսյանը, Հասմիկ Սարգսյանը և Նինա Սեյրանյանը։
Aravot.am կայքի «Առավոտ երիտասարդականի» պատասխանատու Հռիփսիմե Հովհաննիսյանը նշեց, որ «Ուսանողի խոսք» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ։ Այն բաժին է, որտեղ լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգող հարցերի շուրջ: «Ուսանողի խոսք» բաժնում երիտասարդները բարձրացնում են բնապահպանական, ուսանողական, մարզային երիտասարդությանն առնչվող և բազմաթիվ այլ խնդիրներ։ Այս խորագրի ներքո նույնիսկ սիրո խոստովանություններ են արվում։
Երիտասարդների հետ հանդիպումը «Առավոտ երիտասարդականի» համար լավ առիթ էր համացանցից դուրս ծանոթանալու ընթերցողների հետ, քննարկելու համատեղ աշխատանքի արդյունքները և ծրագրելու հետագա անելիքները։ Հռիփսիմե Հովհաննիսյանը նշեց, որ «Առավոտ երիտասարդականին» թղթակցողները տարբեր բուհերի ուսանողներ են, դպրոցականներ, ամենատարբեր մասնագիտությունների երիտասարդներ։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն