Այսօր 10-ից ավելի պատգամավորի թեկնածուներ են ինքնաբացարկ ներկայացրել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատճառը անձանց մեջ է տեսնում. «Կարծում եմ, երբ անձը որոշում է ինքնաբացարկ ներկայացնել, այս պարագայում էթիկապես հարիր չէ հարցնել՝ ինչու դիմեց ինքնաբացարկի, որովհետեւ դա նրա իրավունքն է»: Իսկ պատճառները, ըստ պարոն Մուկուչյանի , տարբեր են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ