Մարտի 19-ից Արարատի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) ծրագիրը, որի նպատակն է Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել անվճար բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Մինչև մայիսի 31-ը բժշկական խմբերը Արարատի մարզում իրականացնելու են աչքի անվճար զննումներ: Մինչև ապրիլի 5-ը նրանք կլինեն Մասիսի շրջանում, ապրիլի 6-ից մայիսի 3-ը` Արտաշատի շրջանում և մայիսի 4-ից 24-ը` Արարատի շրջանում: Ծրագրի շրջանակում երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
ԱյսօրOrangeՀիմնադրամի խորհդրի նախագահ Բրունո Դյութուան այցելեց Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ, որտեղ ընթանում են աչքի զննումներ բոլոր ցանկացողների և հատուկ դասընթացներ դպրոցականների համար:
Orange Հիմնադրամն աջակցում է ՀԱՆ-ի 2012 թ. ողջ տարվա աշխատանքերին` տրամադրելով 25,5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ այս տարի Հայաստանի չորս մարզերում նախատեսվում է հետազոտել 13,400 բնակիչների (11,000 մեծահասակների և 2,400 երեխաների), տրամադրել 4,450 ակնոցներ, իրականացնել 820 վիրահատություններ և լազերային բուժումներ:
Orange Հիմնադրամի և Հայկական Ակնաբուժության նախագծի համագործակցությունը սկսվել է 2011թ., որի շնորհիվ 9056 բնակիչ Շիրակի և Արագածոտնի մարզերում անցյալ տարի ստացել է անվճար բժշկական ծառայություններ, որոնցից 640-ը ստացել է նաև անվճար վիրահատություն և լազերային բուժում, իսկ 3,524-ը ստացել են անվճար ակնոցներ:
Կարդացեք նաև
« Լինելով հաղորդակցության ընկերություն` մենք հատկապես հոգում ենք հաղորդակցման խնդիրներ ունեցող մարդկանց մասին, իսկ տեսողությունը մարդկային հաղորդակցման ամենակարևոր ուղիներից մեկն է: Անցյալ տարվա ընթացքում մեր գործընկերներն իսկապես տպավորիչ աշխատանք կատարեցին Շիրակի և Արագածոտնի մարզերում: Երջանիկ ենք այս տարի կրկին աջակցել նրանց, այս անգամ արդեն չորս այլ մարզերում, որտեղի բնակիչները նույնպես կկարողանան օգտվել անվճար ակնային զննումների և բուժումների հնարավորությունից: », ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
«Ուրախ ենք արձանագրել, որ Orange Հիմնադրամը մեր կողքին է լինելու ողջ 2012 թ. ընթացքում, ինչը մեզ ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն կտա: «Լույս հայի աչքերին ծրագրի շրջանակում ՀԱՆ-ն այս տարի կաշխատի Հայաստանի հետևյալ մարզերում` Արարատ` մարտ-մայիս, Վայոց Ձոր` հունիս, Սյունիք` հուլիս և Արմավիր` սեպտեմբեր-հոկտեմբեր: Սա արդեն ՀԱՆ-ի հինգերորդ շրջացն է Հայաստանում սկսած 2003 թ.»,- ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Մանրամասների համար Արարատի մարզի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին, կամ զանգահարեն 010 559068 հեռախոսահամարով:
Ամբողջական ժամանակացույցը կարելի է ներբեռնել “Հայկական Ակնաբուժության Կենտրոնի” վեբ կայքից. https://eyecareproject-armenia.com/files/Ararat-Schedule-Arm.pdf
Orange Հիմնադրամի մասին
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
Հայկական ակնաբուժության նախագծի մասին
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: 2003 թ. ՀԱՆ-ը սկսել է իր «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են` բուժօգնություն, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում և կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ:
Արդյունքներ` 2003 թ. հունիսից առ այսօր
- ՀՀ ամբողջ տարածքում 295,340 մարդ ՀԱՆ-ի ակնային զննում է անցել իր կամ մոտակա համայնքում (ներառյալ 131,613 երեխա):
- 32,318 մարդ անցել է խորացված հետազոտություն ԱՇՀ-ում:
- 13,972 մարդ ԱՇՀ-ում վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել:
- Պատրաստվել ու անվճար տրամադրվել է 42,755 ակնոց:
- Ստեղծվել է ՀԱՆ-ի բժշկական խմբերի կողմից զննված բնակչության տվյալների շտեմարան, որի գիտահետազոտական վերլուծությունն ու ամփոփումը հնարավորություն է տվել գնահատելու ՀՀ-ում բնակչության ակնային հիվանդությունների ու տեսողության խաթարումների տարածվածությունը:
- Վերապատրաստվել է 2,000 բուժաշխատող, այդ թվում` ակնաբույժներ, ընտանեկան բժիշկներ և ակնաբուժական քույրեր ՀՀ մարզերից և Երևանի պոլիկլինիկաներից:
- Կազմակերպվել է 12 միջազգային համաժողով` նվիրված տարբեր ակնային հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը
- Բաժանվել է 513,156 տեղեկատու գրքույկ:
- Անցկացվել է հանրային կրթության 378 դասընթաց` 9,800 երեխաների և 900 մեծահասակների համար: