Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին արտասահմանում բնակվող 238 Հայաստանի քաղաքացի կմասնակցի՝ էլեկտրոնային եղանակով: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան ծրարներով Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին հանձնեց կոդային ծածկագրերն ու ուղեցույցները, որոնք կփոխանցվեն արտասահմանում բնակվող հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուչթյուններում ծառայություն անցնող Հայաստանի քաղաքացիներին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով, էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցելը նորույթ է ու այդ կարգով կարող էին մասնակցել նաեւ Հայաստանում իրավաբանական անձանց՝ արտասահմանում ունեցած մասնաճյուղերի Հայաստանի քաղաքացի համարվող աշխատակիցներն ու իրենց ընտանիքի անդամները, սակայն իրավաբանական անձանցից նման տեղեկություններ չեն ներկայացվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ