Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պատասխանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած գնահատականին

Մարտ 29,2012 17:53
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում նշվել է, որ հաճախ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում անհիմն մերժվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը` հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:
Հայտնում ենք մեր անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականի վերաբերյալ և պարզաբանում հետևյալը`
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն առանց հաշվառման բնակվելու համար:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 18-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումների 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անձնագիր տալու, փոխանակելու գործողությունը մերժվում է, եթե դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում:
Այսինքն, պետական ռեգիստրում հաշվառում վարելը և անձնագրավորումը  միմյանց հետ փոխկապակցված իրավաչափ ընթացակարգեր են, որոնց շնորհիվ իրացվում է  բնակչության պետական ռեգիստրում օրենքով նախատեված քաղաքացու հաշվառվելու պարտականությունը:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031