Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունից Լեզվի տեսչությանը չեն դիմել

Մարտ 29,2012 17:48

Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչպես են ուժային կառույցները փորձում գրաքննություն սահմանել երիտասարդ բլոգեր, գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի հանդեպ: Հայտնել էինք նաեւ, որ Իշխանյանը ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից ստացել է մշակույթի նախարարության գրությունը, որտեղ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը նշել էր. թե «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:

Մեր տեղեկություններով, մասնագիտական եզրակացություն ստանալու համար ՊՆ Ռազմական ոստիկանությունից հեռախոսազանգ է եղել նաեւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչություն: Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, տեսչության պետ Սերգո Երիցյանը պաշտոնապես հայտնեց, որ ժամը 17-ի դրությամբ իրենց կառույցին գրավոր կամ բանավոր այդ հարցով դեռ չեն դիմել: «Ես անձամբ եմ ստուգում նաեւ մեր էլեկտրոնային փոստին եկած բոլոր նամակները, եթե մի բան լիներ, հաստատ կիմանայի»,-ասաց պարոն Երիցյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031