Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մաքուր ջուր» ծորակի՞ց

Մարտ 29,2012 17:22

«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը, որը հայտնի է «Մաքուր ջուր» ապրանքանիշով, սպառողներին մատակարարել է սովորական ծորակի ջուր: Սա պարզել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Վաղը ՏՄՊՊՀ-ն կհրապարակի «ՄԳԱ Վոթըր» ընկերության նկատմամբ հարուցած վարչական վարույթի արդյունքների վերաբերյալ իր որոշումը: Այս մասին հայտնում են հանձնաժողովից:

Ըստ նույն աղբյուրի, նշյալ ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր՝ ջրի հումքային ծագման մասին տալով ոչ ճիշտ տեղեկություններ. մասնավորապես այն՝ որ իբր ընկերության կողմից վաճառվող «Մաքուր ջուր» ապրանքանիշի ջրի շշալցման ժամանակ օգտագործվող ջուրը վերցվում է ուղղակիորեն լեռնային աղբյուրից: Մինչդեռ հանձնաժողովը բացահայտել է, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության արտադրատեսակների համար օգտագործվում է քաղաքային, սովորական ջրամատակարարման ցանցի ջուրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031