Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ցավալի է, որ երիտասարդ գիտնականներն ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել»

Մարտ 29,2012 17:20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի  հետ, որոնց ՀՀ Նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել: Ըստ ԿԳՆ կայքի՝ հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շուրջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Աշխատակարգը ձևավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:

Նախարարն  իր խոսքում նշել է. «Ցավալի է, որ  երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջև ծրագիրն  իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, և  ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսևորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե  ինչպես, և աշխատանքային որ խմբի կողմից`  տեխնիկական խնդիր է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը, նախարարի և խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է վերջնական որոշում աշխատակարգի վերաբերյալ: Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության և գիտական ներուժի բացահայտման ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031