Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուխտը» սատարում է «Ժառանգությանը»

Մարտ 29,2012 17:05

 ՅԱ Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Արձանագրելով «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանի եւ քաղաքական այդ կառոյցի միւս պատգամաւորների արգասաբեր գործունէութիւնը Ազգային Ժողովում եւ ՀՀ բնակչութեան մէջ ու յատկապէս ընդունելով «Ժառանգութիւն» կուսակցութեան հրապարակած «Ուխտ նոր Հայաստանի Հռչակագրի» դրոյթները, ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՒԽՏ կուսակցութեան ժողովը միաձայն որոշում է ԱԺ մայիսի 7-ի ընտրութեանը սատարել «Ժառանգութեանը»` ընտրապայքարին մասնակցող կուսակցութիւններից ամենաարժանաւորին: Ազգային միասնութեան ուխտ կուսակցութեան ժողովը երկրի գլխին կախուած աղէտը պետականօրէն կասեցնելու պայմանը նոյնպէս, ինչպէս «Ժառանգութիւն»ը, համարում է ՀՀ բնակչութեան, քաղաքական-հանրային կառոյցների եւ գիտամշակութային մտաւորականութեան միաբանութիւնը` միասնական ջանքերով ապահովելու իրական պետականամէտ իշխանափոխութիւն:

Ներկայ ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ժառանգութեան» յաղթանակով է հնարաւոր սկսել իրաւ իշխանափոխութիւն:

 ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՒԽՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԼԻԱԶՕՐՈՒԹԵԱՄԲ` Ռաֆայէլ Համբարձումեան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031