Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեքաստղանի հրեշը»` որպես լավ սպա

Մարտ 29,2012 16:14

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նախորդ նիստերում հենակետի ավագի տեղակալ, ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Ղոզլու» հենակետում ծառայողներն օգտագործում էին մականուններ: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Ուդումյանի մականունը եղել է «երեքաստղանի հրեշ»:

Դատավարության մարտի 27-ի նիստում, մեղադրող Հարություն Հարությունյանը եւ դատավոր Սամվել Մարդանյանը վկա, գումարտակի հրամանատար Միքայել Գաբրիելյանից փորձում էին ճշտել, թե հենակետում մականուններ օգտագործե՞լ են: Վկան ժպիտը դեմքին անտեղյակ ձեւացավ: Երբ դատավոր Մարդանյանը հարցրեց Գագիկ Ուդումյանի մականվան մասին, փոխգնդապետ Մ. Գաբրիելյանը զավեշտալի պատասխան տվեց.

Եթե նա երեքաստղանի հրեշ է, ուրեմն ես երկու աստղանի չգիտեմ ինչ եմ:

Դահլիճում գտնվողները ծիծաղեցին:

Գումարտակի հրամանատարն Ուդումյանի մասին ասաց, որ իր ղեկավարած գումարտակի 3 վաշտերի հրամանատարներից ամենախստապահանջը Գագիկ Ուդումյանն էր, ով Գաբրիելյանի խոսքերով` լավ սպա է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031