Մամուլում հրապարակումներ կայն երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ առաջիկայում գործադիր մարմնում հայտնվելու մասին: Հրապարակումների համաձայն, երգչուհին ամենայն հավանականությամբ, մշակույթի նախարարությունում պաշտոն կզբաղեցնի:
Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից այսօր հետաքրքրվեց՝ կա՞ն կուսակցության ներսում նման խոսակցություններ: «Բայց ձեր ի՞նչ գործն է՝ ում ենք տեսնում: Ում կուղարկենք՝ լավ կանենք, դա մեր կուսակցության ներքին խնդիրներն են: Համ պահանջում եք կանանց լայն իրավունքներ տանք՝ մենք էլ կատարում ենք էլի ձեր պահանջները: Շուշան Պետրոսյանը բավականին կիրթ, դաստիարակված , կրթական ցենզը բարձր անձնավորություն է… Նրան ուր էլ, որ տանեն, զարմանալի չի լինի ինձ համար, որովհետեւ ինքը արմատներով ղարաբաղցի է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև