Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսից հետո Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից փորձեց պարզաբանումներ ստանալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի՝ օրեր առաջ հնչեցրած տեսակետի վերաբերյալ: Նա «Օրինաց երկիր» կուսակցությանը տվել էր հետևյալ որակումը. «ՕԵԿ-ը հանդես է գալիս ակումբային մակարդակով, այն Հանրապետական կուսակցության կցորդն է, նրա դուստր ձեռնարկությունը»:
Հեղինե Բիշարյանը նախ վրդովվեց` ասելով, թե ինքը նման բան չի լսել ու չի էլ ճանաչում, թե ով է Արմեն Առաքելյանը: Իսկ երբ փորձեցինք տիկին Բիշարյանի պարզաբանումը տեսաձայնագրել, նա հրաժարվեց ու ասաց. «Կարող է՞ գիտեք, ես Ձեր լուսանկարչական առարկան եմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ