Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն փոխհատուցվում զոհվածների ընտանիքների գումարները

Մարտ 29,2012 14:25

Ոսկեպար գյուղը

1991թ. մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակման հետեւանքով Ոսկեպարի անտառում զոհվեցին նոյեմբերյանցի 14 ոստիկաններ, ովքեր մեկնում էին սահմանը պաշտպանելու: Ոստիկանների զոհվելուց հետո` 1992թ., բոլորի ընտանիքներին՝ որպես աջակցություն, տրվել են գումարներ:

Զոհված կապիտան Ռաֆիկ Մնացականյանի մայրը` Արճիս գյուղի բնակիչ Ռոզա Մնացականյանը, մեզ է տրամադրել Ռաֆիկի երկու զավակների` Արթուրի եւ Լենայի անուններով «Ֆինիստ» բանկի 2 խնայողական գրքույկներ, յուրաքանչյուրում` 25 հազար խորհրդային ռուբլի:  Նոյեմբերյանցի զոհված ոստիկան Մարտիկ Գիշյանի  մորը` Գյուլասար Գիշյանին եւ  նրա ամուսնուն նույն բանկի 2 գրքույկ է տրվել` յուրաքանչյուրում` 25 հազար ռուբլի: Ամուսնու մահից հետո վերջինիս խնայողական գրքույկի գումարը վերաձեւակերպվել է տիկին Գյուլասարի անունով:

Զոհված ոստիկանների հարազատներն անցած 20 տարում գումարների փոխհատուցման համար դիմել եմ տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն: Գյուլասար Գիշյանն այս կապակցությամբ 2011թ. մայիսի 25-ին դիմել է Ազգային ժողովի նախագահին: Դիմումի պատասխանը ստացվել է  ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Շահնազարյանից: Վերջինս հղում անելով «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքին, հայտնել է, թե արգելվում է  որեւէ կերպ միջամտել բանկի գործունեությանը:

2011թ. հունիսի 6-ին տիկին Գյուլասարը դիմել է ՀՀ վարչապետին, դիմումը վերահասցեագրվել է ՀՀ կենտրոնական բանկ: Բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը 2011թ. հունիսի 14-ին Գյուլասար Գիշյանին տեղեկացրել է, որ Մոսկվայի «Ֆինիստ բանկ» բաժնետիրական կոմերցիոն բանկի հայկական մասնաճյուղը 1994թ. լուծարվել է եւ ՀՀ կենտրոնական բանկն այդ հարցում չի կարող  իրենց աջակցել:

Բայց չէ որ «Ֆինիստ» բանկի հայկական մասնաճյուղի լուծարման ժամանակ պետք է հաշվի առնվեին ավանդատուների ավանդները եւ դրանց փոխհատուցման ձեւեր գտնվեին: Պատկան ատյանները  չպետք է անուշադրության մատնեն սահմանագոտում, հայրենիքը պաշտպանելիս զոհված ոստիկանների ընտանիքների խնդիրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031