Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի «բեղերը լավը չեն, պետք է թրաշի»

Մարտ 29,2012 14:21

Այսօր ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը լրագրողներին կոչ արեց ասուլիսներին հասկանալի հարցեր տալ ու ոչ թե մուտիլովկաներ անել: «Ազդակ» ակումբում նա այսպիսի կոչով հանդես եկավ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀԿ ցուցակում ինչ անելիք ունի Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը. «Չկա լրագրող, որը Մանվել Գրիգորյանի մասին ներբողներ գրած չլինի, ազգային հերոս է ու անուրանալի ծառայություն ունի անկախության պայքարի գործում: Մենք ձեզ պիտի չհարցնենք՝ ում մեր ցուցակում պիտի ընդգրկենք: Ես երբեք չեմ հարցնում՝ ձեր խմբագրակազմում ովքեր են ընդգրկված: Մեր ազգային հերոսների նկատմամբ պետք է հանդուրժող լինենք: Նա բարոյական իրավունք ունի ներկայացված լինել: Իսկ դուք, թե ինչ ռազբորկաներ եք իմ հետ անում, հետո պետք է ասեիք, նրա բեղերը լավը չեն, պետք է թրաշիդա բոլորվին կապ չունի»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ՀՀԿ-ն չպահեց իր խոստումը եւ ցուցակներում գործարարների ընդգրկեց, պարոն Հարությունյանը հակադարձեց. «Սամվել Ալեքսանյանը իրեն հայտարարում է գործազուրկ եւ իրավաբանորեն ապացուցում է, որ գործազուրկ է: Բա ի՞նչ է, այս երկրում սոված մարդիկ ման գան, որ դեպուտատության թեկնածու լինե՞ն, դա ողջունելի՞ է: Ասել ենք, որ գործարարներ չեն լինի, մարդիկ ենթարկվել են օրենքին՝ իրենց բիզնեսը տվել են կառավարման»:

Իսկ ՀՀԿ ցուցակն էլ թարմացված է: Դա չնկատողներին վստահեցրեց Հ. Հարությունյանը. «Առաջին 20 տեղում 30 տոկոսը երիտասարդներ են, 10 տոկոսի չափով կանայք են, կուսակցության ղեկավար կազմն է, ի՞նչ է՝ վերցնենք կուսակցության ղեկավար կազմը փոխենք, որ դուք թարմացո՞ւմ տեսնեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031