Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը չի բացառում, որ ՕԵԿ-ի սև PR-ը հրահրված է նաև կոալիցիոն գործընկերների կողմից

Մարտ 29,2012 14:14

«Ապրիլի 7-ին Ազատության հրապարակում «Օրինաց երկիր» կուսակցությունը կկազմակերպի հանրահավաք, իսկ ապրիլի 8-ին տեղի կունենա կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՕԵԿ փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Տիկին Բիշարյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենք նպատակ են դրել խորհրդարանում կրկնապատկել իրենց ներկայացվածությունը: ՕԵԿ փոխնախագահը հատկապես վրդովված էր այն երևույթից, որ տարբեր քաղաքական ուժեր ներկայումս զբաղված են ՕԵԿ-ի վրա ցեխ շպրտելու քաղաքականությամբ և սև PR-ով:

Լրագրողներին հետաքրքրեց՝ տիկին Բիշարյանի կարծիքով, կուսակցության մասին ոչ պատվաբեր լուրերի տարածումը հրահրված է ընդդիմությա՞ն, թե՞ նաև կոալիցիոն գործընկերների կողմից: Հ. Բիշարյանը պատասխանեց. «Ես այդքան միամիտ չեմ: Չեմ բացառում, որ դրանք հրահրված են նաև կոալիցիոն գործընկերների կողմից»:

Հ. Բիշարյանը պարզաբանումներ տվեց այդպիսի մի քանի լուրերի առիթով: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Էդուարդ Մադաթյանը («Խուճուճ Էդո») դուրս է եկել ՕԵԿ-ից՝ նա ասաց. «Ամեն մարդ թող իր համար քնի եւ երազ տեսնի: Ո՞վ է երազում տեսել, որ Էդուարդ Մադաթյանը դուրս է եկել ՕԵԿից»:

ՕԵԿ-ի նախկին մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանի լիազորությունները վայր դնելու եւ նրա իսկ պնդումների մասին, որ նա հնարավոր է՝ լքի նաեւ կուսակցությունը, ՕԵԿ փոխնախագահն ասաց. «Սուսաննա Աբրահամյանը չի լքել կուսակցությունը եւ չի լքելու: Նա ընդամենը մամուլի քարտուղարի իր աշխատանքի մասին է խոսել եւ դա քաղաքականացնելը ճիշտ չէ»:

ՕԵԿ-ի կողմից ընտրողներին մուրաբաներ ու ջեմեր բաժանելու առիթով էլ տիկին Բիշարյանը բարի ախորժակ մաղթեց բոլոր ստացողներին և պարզաբանեց, որ դա իրենք բաժանել են իրենց կուսակցության անդամներին տոների առթիվ: Այն դիտարկմանը, թե մի ամբողջ շենքի մուտքի բնակիչների բաժանել են, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ուրեմն նրանք բոլորն էլ ՕԵԿից են եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031