Լրահոս
Օրվա լրահոսը

«Կախարդական» ֆիլմերը զարգացնում են երեխաների երեւակայությունը

Մարտ 29,2012 13:39

Մի՛ արգելեք երեխաներին ժամանակ առ ժամանակ դիտել «կախարդական» ֆիլմեր. խորհուրդ են տալիս բրիտանացի հոգեբանները: Նրանց ուսումնասիրությունները փաստում են, որ նման ֆիլմերը դրական են անդրադառնում երեխաների վրա: Գիտնականները հավաքել են մի խումբ երեխաների եւ ցուցադրել են արկածային, «կախարդական» ֆիլմերից կադրեր՝ հրաշագործ փայտիկի, հրաշքների աշխարհի մասին: Մեկ այլ խմբի էլ ցույց են տվել այնպիսի ֆիլմեր, որտեղ չկան կախարդական փայտիկի, հրաշագործությունների մասին կադրեր: Դիտումից հետո երեխաներին առաջարկվել է լրացնել թեստ՝ պարզելու նրանց ստեղծագործական հմտությունները: Օրինակ՝ առաջարկվել է ձեւեր մտածել, թե ինչպես կարելի է մեկանգամյա օգտագործման պլաստիկ բաժակը նետել աղբամանի մեջ եւ գտնել այլընտրանքային ճանապարհ, բաժակը կրկին օգտագործելու համար: Այն երեխաները, ովքեր հրաշագործությունների, կախարդական փայտիկի մասին պատմող ֆիլմերից կտորներ էին դիտել՝ հանձնարարությունն ակնհայտ լավ են կատարել: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ «կախարդական» ֆիլմերի դիտումը ոչ միայն զվարճալի է, այլեւ գերազանց խթանիչ՝ երեխաների ստեղծագործական կարողությունները զարգացնելու համար:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031