Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադն օգնում է պահպանել կազմվածքը

Մարտ 29,2012 13:37

Շոկոլադը օգնում է մարդկանց նիհարել. համոզված են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Ուսումնասիրելով մոտ 1000 ամերիկացիների սննդակարգը՝ նրանք պարզել են, որ ովքեր շատ են կերել շոկոլադ, ավելի համաչափ կազմվածք ունեն, քան այն մարդիկ, ովքեր արհամարհել են այդ քաղցրավենիքը: Արդյունքներն ապշեցրել են հետազոտողներին, որովհետեւ հայտնի է, որ շոկոլադը համարվում է բարձր կալորիականություն ունեցող մթերք: Ըստ նրանց՝ կազմվածքը գեղեցիկ դարձնելու գործընթացին օգնել է շոկոլադում առկա բիոֆլավոնիդը, ինչը կարգավորում է նյութափոխանակությունը: Հետազոտողները հավելել են՝ որպեսզի կազմվածքի վրա զգալ շոկոլադի դրական ազդեցությունը, պարտադիր չէ չարաշահել այդ քաղցրավենիքն ու այն ուտել «ձիու» չափաբաժնով: Այս հարցում կարեւորությունը տրվում է ոչ թե քանակին, այլ շոկոլադի օգտագործման հաճախականությանը. ավելի լավ է ուտել երկու կտոր, շաբաթական երեք անգամ, քան՝ ամսում երկու անգամ, բայց միանգամից մի քանի շոկոլադե սալիկ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031