Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվել է անորեքսիայով տառապող մոդելների գործունեությունը

Մարտ 29,2012 13:35

Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել գովազդային հոլովակներում եւ հագուստի ցուցադրությունների ժամանակ արգելել այն մոդելների մասնակցությունը, որոնց մարմնի կշիռը իրենց հասակի ու տարիքի համեմատ նորմայից պակաս է: Նշվում է, որ Իսպանիայում, Իտալիայում եւ Բրազիլիայում վաղուց է գործում այս օրենքը, ըստ որի՝ նկարահանման կամ միջոցառումներին մասնակցելուց առաջ յուրաքանչյուր մոդել պարտավոր է ներկայացնել բժշկի կողմից տրված փաստաթուղթ: Մոդելների անկետաներում պետք է գրված լինի, որ մարմնի կշռի հետ կապված խնդիրներ չունեն: Ընդ որում՝ 175 սմ հասակ ունեցող մոդելների քաշը չպետք է պակաս լինի 57 կգ-ից: Եթե մոդելները չեն համապատասխանում նշված չափանիշներին, ապա վերջինների հետ ոչ մի կազմակերպություն աշխատանքային պայմանագիր չի կնքում: Իսկ եթե կնքվեն գաղտնի պայմանագրեր, քրեորեն կպատժվեն տվյալ կազմակերպությունների ղեկավարները:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031