ԱԺ-ում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհին» հայտնեց, որ «կուսակցությունը գործում է արդեն 14 տարի, իր շարքերում ունի 3185 անդամ, բայց ֆինանսական սակավ հնարավորությունների պատճառով որոշել են չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Միաժամանակ կուսակցության վարչությունը որոշել է սատարել Հանրապետական կուսակցությանը, քանի որ ՀՀԿ ընտրացանկը գլխավորում է հանրապետության նախագահը»: