Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուցե Հայաստանից արտագաղթել են բացառապես երեխանե՞րը

Մարտ 29,2012 12:12

Հայաստանից մշտապես հեռացած 173 հազարից առնվազն 150 հազարը հաստատ ընտրողներ են եղել (այսինքն՝ 18 տարին լրացած քաղաքացիներ), հետեւաբար՝ ընտրողների թիվը 287 հազարով ավելանալու փոխարեն պիտի 150 հազարով պակասեր: Գումարում ենք  այս երկու թվերը, եւ պարզվում է, որ ընտրողների՝ ոստիկանության ներկայացրած թիվը 473 հազարով մեծ է ընտրողների իրական թվից: Փաստորեն, ընդդիմության պնդումները 400-500 հազար լրացուցիչ ձայների մասին բավականին մեծ ճշգրտությամբ հաստատվում են:  Ուշադրություն դարձրեք՝ հաշվարկների հիմքում դրված են բացառապես պաշտոնական տվյալները (մարդահամարի եւ ոստիկանության ցուցակների):

Կարող է հարց առաջանալ՝ իսկ տեսականորեն հնարավոր չէ՞, որ բնակչության թիվը նվազի, բայց ընտրողների թիվն ավելանա: Տեսականորեն հնարավոր է: Ավելին՝ երկու տարբերակ կա:

1. Դա հնարավոր է, եթե անցած տասը տարիների ընթացքում Հայաստանում ընդհանրապես ոչ մի երեխա չի ծնվել: Այսինքն՝ արտագաղթ եղել է, բայց փոխարենը՝ 8-ից բարձր տարիքի երեխաները մեծարել են, հասել քվեարկության տարիքի, եւ դրա շնորհիվ ընտրողների թիվն ավելացել է:

2. Դա հնարավոր է, եթե անցած տասը տարիներին Հայաստանից արտագաղթել են բացառապես երեխաները, ինչի արդյունքում էլ ընտրական իրավունք ունեցողների տեսակարար կշիռը կտրուկ մեծացել է:

Բայց մենք գիտենք, որ իրականում ճիշտ հակառակն է՝ որպես կանոն, արտագաղթում են մեծահասակները: Պարզ ասած՝ տեսական երկու տարբերակներն էլ բացառվում են, հետեւաբար գործ ունենք վիթխարի, չլսված մասշտաբների խաբեության հետ:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031