Հատված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցից:
– ԲՀԿ համագումարում լուրջ քննադատության ենթարկվեց իշխանության ու կառավարության գործունեությունը, որում Ձեր կուսակցությունն ունի իր «մասնաբաժինը»։
– Այն, ինչ ասել ենք համագումարում, ճիշտ ենք ասել, ներկայացրել ենք
իրականությունն ինչպես որ կա, միաժամանակ ցույց ենք տվել իրավիճակից դուրս գալու մեր ուղիները, որոնք շարադրված են ԲՀԿ-ի նախընտրական ծրագրային պլատֆորմում, եւ այն քարոզարշավի ընթացքում կներկայացվի ժողովրդին։ Այո, մենք եւս պատասխանատու ենք եղել երկրի դրության համար, սակայն լինելով կոալիցիայի անդամ՝ գործել ենք թափանցիկ, մեր զործընկերների համար եղել ենք կանխատեսելի, երբեւէ չենք ձեռնարկել մեր գաղափարներն արատավորող քայլեր։ Այնտեղ, որտեղ համակարծիք չենք եղել կոալիցիոն զործընկերների հետ, անկեղծորեն արտահայտվել ենք՝ միաժամանակ առաջարկելով մեր այլընտրանքը։ Մենք պատասխանատու ենք մեր մոտեցումների ու դիրքորոշման համար եւ չենք հրաժարվում դրանցից։
Կարդացեք նաև
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայացք»