Անգլիայի 2-րդ լիգայի «Քրոուլի Թաուն» եւ «Բրեդֆորդ Սիթի» ակումբների հինգ ֆուտբոլիստներ մրցավարից կարմիր քարտի են արժանացել հանդիպման ավարտից հետո, երբ արդեն հանդերձարանում էին:
Բրեդֆորդում կայացած խաղում ֆաշտի տերերը պարտվել են եւ դրանից նեղսրտած պաշտպան Էնդրյու Դեւիսը արդեն հանդերձարանի ճանապարհին հրաժարվել է մրցակցին շնորհավորել, ինչը թիմերի միջեւ քաշքշուկի, ապա՝ կռվի պատճառ է դարձել: Վրա հասած մրցավար Յան Ուիլյամսոնը, որ դաշտում ֆուտբոլիստների նկատմամբ ոչ մի պատժամիջոց չէր կիրառել՝ բավարարվելով միայն բացատրական աշխատանքներով, որոշել է ուղղել սխալը: Նա կարմիր քարտ է ցույց տվել «Սիթիի»՝ երեք եւ հյուրընկալված թիմի երկու ֆուտբոլիստի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ