Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում լողափնյա վոլեյբոլի դիտարժանությունը վտանգված է

Մարտ 29,2012 11:36

Գաղտնիք չէ, որ հատկապես կանանց լողափնյա վոլեյբոլը հանդիսականին գրավում է մեծապես կիսամերկ մարզուհիների շնորհիվ:
Նրանք, սկսած, 1996 թվականից, բոլոր մրցաշարերում հանդես են գալիս բացառապես բիկինիով: Սակայն վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան մրցումների կանոնակարգում որոշ լրացումներ է կատարել, որոնց համաձայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Լոնդոնի օլիմպիական խաղերում մարզազգեստի ձեւն ու ոճը կարող են ընտրել ըստ իրենց ճաշակի: Նրանք կարող են կրել շորտեր, տոպեր կամ սովորական մարզաշապիկներ: Ֆեդերացիայի ներկայացուցիչը հիմնավորել է նրանով, որ որոշ երկրներում հագուստի նկատմամբ կրոնական եւ մշակութային պահանջներ կան: Ուստի, դրանց ներկայացուցիչներին օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն պետք է տալ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031