Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

600 հազար ձայն փորձելու են կեղծել այս ընտոությունների Ժամանակ

Մարտ 29,2012 11:15

Ի վերջո, քանի՞ ընտրող կա այսօր Հայաստանում։ Սա մի հարց է, որն ունի մի քանի պատասխան։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներկայումս ընտրողների թիվը 2 միլիոն 486 հազար է։ Սա այլ կերպ՝ քան ծիծաղելի թիվ, որակել չի կարելի։ Սա ավելի ծիծաղելի է, քան նույնիսկ մեր տնտեսական աճերի ու գերաճերի մասին պաշտոնական տեղեկատվությունը: Ամենապարզ տրամաբանությամբ, չի կարող որեւէ երկրում ընտրողների թիվը մեծանալ՝ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է օր օրի: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ՝ միայն վերջին երկու տարիներին Հայաստանից մեկնողների թիվը 106 հազարով ավելի է եղել, քան Հայաստան ժամանողներինը։ Այսինքն, բնակչության երեք տոկոսը երկու տարվա մեջ հեռացել է Հայաստանից։ Ու չնայած ՀՀ բնակչության մասին մեր պաշտոնական վիճակագրությունը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում, փորձենք հենց այդ նույն վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկել, թե իրականում քանի ընտրող կա այսօր Հայաստանում։ Ըստ ԱՎԾ հրապարակած ժողովրդագրական ժողովածուի, 2011 թվականին ընտրելու իրավունք չունեցող, այսինքն՝ մինչեւ 18 տարեկան հայաստանցիների թիվը կազմել է մոտ 820 հազար մարդ։ Ըստ նույն ժողովածուի, ամբողջ բնակչությունը եղել է 3 միլիոն 262 հազար մարդ։ Այսինքն, բնակչության 25 տոկոսը տարիքի բերումով չունի ընտրելու իրավունք։ Սա արձանագրենք ու անցնենք աոաջ։ Ըստ անցած տարի անցկացված մարդահամարի՝ Հայաստանում առկա բնակչությունը կազմում Է 2.8 միլիոն։ Նրանց 25 տոկոսը, այսինքն՝ 700 հազարը չունի ընտրելու իրավունք։ Մնաց 2 միլիոն 100 հազար ընտրող։ Օրերս ՀՀ ոստիկանությունը հրապարակեց ընտրողների նոր թիվը՝ 2 միլիոն 486 հազար։ Ստացվեց, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 386 հազար նկարված ընտրող ունենք։ Հիմա կասեք, որ մենք վերցնում ենք առկա բնակչության թիվը, այնինչ բնակիչը կարող է չլինել Հայաստանում, բայց օրենքով նախատեսված կարգով լինի ընտրողների ցուցակում։ Շատ լավ, հիմա վերցնենք մարդահամարի մեկ այլ ցուցանիշ՝ ՀՀ մշտական բնակչությունը, որը կազմում Է մոտ 3 միլիոն։ Այս դեպքում 3 միլիոնի 25 տոկոսն էլ տարիքի բերումով չի կարող ունենալ ընտրելու իրավունք։ Ստացվում է, որ այդպիսի հայաստանցիների թիվը կկազմի արդեն 750 հազար։ Ուստի, ընտրելու իրավունք ունեցողների թիվն այդ դեպքում կլինի 2 միլիոն 250 հագար։ Իսկ ըստ ոստիկանության՝ ընտրողների թիվը, կրկնենք, 2 միլիոն 486 հազար է։ Այս դեպքում ինչ-որ տեղից «հայտնվում են» 236 հազար ընտրողներ։ Մի խոսքով, ոնց հաշվում ենք, Հայաստանում, նույնիսկ բնակչության թվի մասին պաշտոնական վիճակագրական տվյալներով, ընտրողների թիվը տեսականորեն չի կարող 2 միլիոն 225 հազարից ավելի լինել, մինչդեռ հայտարարվում է 2 միլիոն 486 հազար։

Ու քանի որ պաշտոնական վիճակագրությունը ծայրից ծայր կեղծ է, ուստի փորձենք հաշվել, թե իրականում քանի ընտրող կլինի Հայաստանում մայիսի 6-ին։ Ըստ կրթության եւ գիտության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների՝ մեր դպրոցներում ներկայումս սովորում է շուրջ 400 հազար երեխա։ Մինչդեռ ԱՎԾ-ի տվյալներով՝ դպրոցահասակ երեխաների թիվը Հայաստանում 560 հազար է։ Այսինքն՝ ԱՎԾ-ի հայտարարած եւ դպրոցներում ռեալ սովորողների թվերը տարբերվում են 40 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ այդ 40 տոկոսի շեղումը հանգիստ կարող ենք տարածել ամբողջ բնակչության վրա։ Այսինքն, եթե ԱՎԾ-ն հայտարարում է, որ ունենք 3 միլիոն բնակչություն, ապա իրականում այդ թիվը 40 տոկոսով պակաս է։ Ստացվեց, որ իրական բնակչության թիվը կագմում է 1.8 միլիոն մարդ։ 200 հազար ավելացնում ենք մեր կողմից, ստացվում է 2 միլիոն։ Ընտրելու իրավունք ունի այդ 2 միլիոնի 75 տոկոսը կամ 1.5 միլիոնը։ Ընտրություններին ամենաակտիվ մասնակցության դեպքում՝ ընտրատեղամասեր կգան ընտրողների, ասենք, 70 տոկոսը, կամ էլ՝ մեկ միլիոն մարդ։ 2008-ի նախագահական ընտրություններին, ըստ պաշտոնական թվերի, մասնակցել է ավելի քան 1.6 միլիոն մարդ։ Հիմա հասկանալի է, չէ՞, որ 600 հազար ձայն կեղծված է: Եվ այդքան էլ փորձելու են կեղծել այս ընտոությունների ժամանակ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031