Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արզաքանցյանին ու Փամբուկյանին կարելի է բացակայել, Սուքիասյանին՝ ո՞չ

Մարտ 29,2012 11:03

Երբ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը անցած հինգ տարիներին տուրիստի պես հայտնվում էր Հայաստանում, լրագրողների հարցին, թե որտե՞ղ էր, պատասխանում էր. «Բուժվում եմ, առողջական խնդիրներ ունեմ»:

Գավառից ԱԺ պատգամավոր ընտրված Արզաքանցյանը նույնիսկ բժշկից վերցրած տեղեկանք էր պահում գրպանում, որ բացակայությունները համարվեն հարգելի: Առանց բժշկի տեղեկանքի` մեկ այլ պատգամավոր` Հարություն Փամբուկյանը, նույնպես ապրում եւ «ստեղծագործում» էր արտերկրում, բայց դա նրան էլ չէր խանգարում, որ  շարունակի մնալ ՀՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, Հարություն Փամբուկյանը, 2010թ. աշնանային նստաշրջանից սկսած, բացակայել է 527 անգամ կամ գրեթե 100 տոկոս. մասնակցել է ընդամենը երկու նիստի: Բացակա պատգամավորներ ԱԺ-ում շատ են եղել, բայց վերը նշվածները ոչ թե բացակայում էին նիստերից, այլ ուղղակի ապրում էին արտերկրում: Նրանց դա կարելի էր:

Երեկ Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն մերժեց գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը` իրեն որպես պատգամավորության թեկնածու գրանցելու պահանջով: Պատճառը` վերջին 5 տարվա ընթացքում մշտական բնակություն չի ունեցել Հայաստանում, մասնավորապես` բացակայել է 10 ամիս եւ 20 օր: Նրան չի կարելի:

Հարցին պետք է նայել այլ տեսանկյունից: Կա’մ օրենքը բոլորի համար է հավասար, կա’մ էլ` մի ցուցակ  գրեք, փակցրեք, իմանանք` ովքեր են արտոնյալները եւ ինչի համար: Այլապես, խճճվում ենք ու չենք կողմնորոշվում` ում է կարելի երկրից բացակայել, ում` ոչ, թեկուզ «հարգելի»պատճառներով:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031