Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 29,2012 10:58

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Թեպետ Հանձնաժողովի կողմից սահմանվել են 2011թ. ընթացքում մատուցվող ծա­ռայությունների նոր սակագներ, այնուամենայնիվ, Հանձնաժողովի 2007թ. օգոստոսի 24-ի թիվ 340 Ն և 2007թ. նոյեմբերի 16-ի թիվ 530Ն որոշումներով հաստատված սա­կա­գների ցանկը չի համապատասխանեցվել 2008թ. մայիսի 20-ի թիվ 273Ա որոշմամբ հաս­տատ­ված սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների ցանկին:
  • Լարային հեռախոսակապի ոլորտում, որոշ դեպքերում, բնակչության համար հավասար պայմաններ չեն ապահովվել ծառայություն մատուցող ընկերության կողմից:
  • Հասարակությունը բավարար չափով իրազեկված չի եղել էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման հետևանքով առաջացած վեճերի քննության և լուծման վերաբերյալ Հանձնաժողովի իրավասությունների մասին:
  • Այլընտրանքային լաբորատորիաների բացակայությունը (հիմնականում գազի և էլեկտրաէներգիայի հաշ­վիչների ստուգման) բնակչության մոտ առաջացրել է հաշվառքի սարքերի ստուգաչափման արդյունքների արժանահավատության նկատմամբ անվստահություն: Հանձնաժողովը նշված խնդրի վերաբերյալ չի բարձրաձայնել:
  • Շարունակել է արդիական մնալ  քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը:

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • Հանձնաժողովը անվճար «կարճ» հեռախոսահամարներ է տրամադրել թվով 19 պետական մարմինների և կազմակերպությունների (ԱԻՆ, ՄԻՊ և այլն)
  • 2011 թվականին Հանձնաժողովի կողմից վերանայվել է խմելու ջրի սակագները, և որոշում է կայացվել նվազեցնել սակագինը շուրջ 8 դրամով:
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկ­տեմբերի 7-ի նիստում ընդունված որոշումներով փոփոխություններ են կատարվել էլեկտ­­րական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում, ինչպես նաև նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցան­ցին միացման վճարներում:  Հանձնաժողովի ընդունած որոշումներով նվազեցվել են միա­ֆազ և եռաֆազ էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների տեղադրման կան­խա­վ­ճա­րի չափերը:
  • Հայաստանի Հանրապետությունն աշխարհում հինգերորդն է, որը ներդրել է 4G ինտերնետ անլար ցանցը (LTE):

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031