Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական սեփականաշնորհումներ

Մարտ 29,2012 10:53

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության` սոցիոլոգիական ինտերվենցիա հիշեցնող հարցումները հայ քաղաքական դաշտում տիրող վիճակի մասին շարունակում են հանրային քննարկման առարկա մնալ: Իշխող կուսակցության համար այդ կազմակերպության արձանագրած 37 տոկոս արդյունքը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, անշուշտ, կարող էր նույնիսկ գոհացուցիչ համարվել, եթե մրցակիցը` «Բարգավաճ Հայաստանը», ավելին` 41 տոկոս ստացած չլիներ:

Եվ ահա իշխանական կուսակցության մեծ ու փոքր գործիչները լծվել են սույն «անպատեհությունը» մեկնաբանելով սրբագրելու, դրա թողած տպավորությունը հնարավորինս արագ ցրելու «հայրենանվեր» գործին: Նրանցից, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրթերից եթերում հնչած ամենաթարմ («Շանթ», 27 մարտի) մեկնաբանությունն այն էր, որ տոկոսների այդ հարաբերակցությունը միանգամայն ժամանակավոր բնույթ է կրում և անպայման փոխվելու է մայիսի 6-ի ընտրությունների նախաշեմին, որովհետև հենց այդ ժամանակ է, որ ընտրողի համար առաջնային կարևորություն են ստանում ոչ թե բարեգործությունը կամ սոցիալական օգնությունը, այլ այնպիսի գլոբալ հարցեր, ինչպիսիք են Արցախի, Հայոց ցեղասպանության, պետականության ամրապնդման հարցերը:

Ահա թե ինչու այդ ժամանակ ընտրողը կտրուկ շրջվում է դեպի Հանրապետականը, ապավինում առավելապես նրան և… ապահովում վերջինիս հաղթանակը: Այս հույժ «գիտական» բացատրությունից դժվար չէ կռահել, որ մյուս բոլոր քաղաքական ուժերի համար ո՛չ Արցախի հարց գոյություն ունի, ո՛չ Հայոց ցեղասպանության խնդիր, ո՛չ էլ պետականության գիտակցում: Այդ ամենը ՀՀԿ-ի մենաշնորհն է. այդ կուսակցությունը, պարզվում է, այս երկրում սեփականաշնորհելով բառացիորեն ամեն ինչ, այդ թվում` խորհրդարանը, սեփականացնում է նաև գաղափարներ, որոնց շուրջ համախմբվելով է, որ երկիրը շարունակում է դեռ երկիր մնալ, ժողովուրդը` ժողովուրդ, հայը` հայ:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031