Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Թող կրքերը շատ չբորբոքվեն էդ անտեր մանդատների համար»

Մարտ 29,2012 10:46

Հատված «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ հարցազրույցից

– Ըստ էության «Հանրապետություն» կուսակցությունը հրաժարվեց ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցությունից, ավելի ճիշտ՝ կուսակցականների ներգրավվածությունից եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգերում։ Ռազմավարության տեսանկյունից արդյոք նման որոշումը ճի՞շտ է, եւ ո՞րն է պատճառը։

– Սովորաբար մեզ համար, բացի սեփական ամբիցիաներից, բարոյականությունն ու գլխավոր նպատակին նվիրված լինելն ավելի առաջնային է։ …Ես չեմ ասում, որ մենք ամբիցիաներ չունենք, դրանք դրսեւորելու պարագայում մենք ոչ մեկին չենք զիջի, բայց մեզ համար բարոյականությունը եւ ամենակարեւորը՝ մեր վերջնական նպատակը՝ երկրում սահմանադրական իշխանություն հաստատելու գործընթացն ավարտին հասցնելը, դա մեր գերագույն խնդիրն է, դրանք մեզ համար առաջնային են։ Երբ ՀԱԿ-ում այդ ցուցակի քննարկումները սկսվեցին, մենք այդ ժամանակ հայտարարեցինք, որ ՀԱԿ-ի հոգսը թեթեւացնենք, այսինքն՝ մենք մեր տեղերը զիջենք եւ միայն կուսակցության նախագահի դեմքով հանդես գանք համամասնական ցուցակում։ Այսինքն, որ այնտեղ կրքերը շատ չբորբոքվեն էդ անտեր մանդատների համար, որովհետեւ մեր խնդիրը մանդատը չի, այլ իշխանափոխությունը, եւ երկրոոդը, որ ժողովրդին ասենք, որ մենք կանք, մենք ձեր կողքն ենք, մենք փողոցում ենք մնալու մինչեւ երկրում հաստատվի սահմանադրական կարգը, եւ ժոդովրդահաճո իշխանություն ձեւավորվի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031