Եկեղեցու հոգեւոր սպասավորի տաքսին նստելու հնարավորություն ունեն Վիննիցայի բնակիչները:
Հայր Նիկոլայը հանապազօրյա հացը վաստակելու այս միջոցն ընտրել է իր մեքենայով վթարի ենթարկվելուց հետո: Եվ քանի որ նախկին մեքենան օգտագործման համար այլեւս պիտանի չէր, քահանան որոշել է ապառիկով նորը գնել եւ գումարը մարել այն որպես տաքի վարելով: Ճիշտ է, նա մինչ այդ խորհրդակցել է թեմի առաջնորդի հետ եւ ստացել նրա օրհնությունը, քանի որ «ամեն աշխատանք ազնվացնում է մարդուն»: Բայց եղել է պայման, որպեսզի դա չխանգարի՝ եկեղեցում ծառայությունը կատարելուն:
Հիմա հայր Նիկոլայը մինչեւ կեսօր ծառայում է Աստծուն, իսկ օրվա երկրորդ կեսին, երբ ժամանակ է ունենում, տաքսի է վարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ