Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

102-ամյա տատիկն 1-ին դասարանցի է դարձել

Մարտ 29,2012 10:25

 Չինաստանի Ցիզնան քաղաքի բնակիչ՝ 102-ամյա Մա Սյու Սյանն ապացուցել է, որ սովորելը երբեք էլ ուշ չէ:
Ուսում ստանալու մասին նա երազել է ողջ կյանքում, բայց 13 տարեկանից սկսել է աշխատել, իսկ 18-ում ամուսնացել է՝ լույս աշխարհ բերելով ու բարձրագույն կրթության տալով ինը երեխա: Թոշակառու տատիկին երազանքն ի կատար ածելու հնարավորություն ընձեռել է տեղի դպրոցներից մեկի տնօրինությունը, որն այդ մասին տեղեկացել է թերթերից մեկում նրա հետ տպագրված հարցազրույցից:
Մա Սյու Սյանը դպրոցում նստել է առաջին դասարանցիների հետ կողք-կողքի՝ դասատուին լավ լսելու համար կրելով լսողական սարք, իսկ լավ տեսնելու համար՝ խոշորացույց: Եվ ինչպես երեւում է սովորելը տատիկին դուր է եկել, քանի որ նա խոստացել է ջանադրաբար սովորել:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031