Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խախտել են «Հրապարակի» խմբագրի անձնական կյանքի անձեռնմխելիությունը

Մարտ 29,2012 10:18

Օրերս հերթական «մուտիլովկան» են արել «Հրապարակի» խմբագրի շուրջ. բարձրաստիճան անձանցից մեկը փորձել է պարզել մեր թերթում տպագրված լուրերից մեկի աղբյուրը եւ այդ նպատակով «ԱրմենՏելից» ձեոք է բերել իմ անձնական հեռախոսազրույցների մեկ ամսվա բացվածքը։ Ապա սկսել է «բերման ենթարկել» ինձ հետ զրույց ունեցած որոշ անձանց եւ հարցաքննել։ Այս պատմությունը կարող էր անգամ ծիծաղելի լինել, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սույն տգետն անգամ չի պատկերացնում, որ ինֆորմացիայի փոխանցման այլ՝ ոչ հեռախոսային տարբերակներ կան։ Եվ ինֆորմացիայի կրողը կարող է բոլորովին էլ խմբագիրը չլինել եւ այլն։ Սակայն անգամ եթե կարող են ապօրինաբար խախտել մեր անձնական կյանքի անձեռնմխելիությունը, չի նշանակում, որ կարող են խանգարել մեր աշխատանքին։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031