Լրահոս
Օրվա լրահոսը

Է.Շարմազանով. «Եթե Նավասարդյանը տեսներ, կուրախանար, որ ՀՀԿ-ն գործում է ի փառս հայ ժողովրդի» (տեսանյութ)

Մարտ 29,2012 00:44

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից «Առավոտը» հետաքրքրվեց. «37-40% եք հավակնում համամասնական ընտրակարգով, սակայն ընդունեցիք, որ «Բարգավաճ Հայաստանը» սոցհարցումներով ավելի շատ ձայներ ունի: Հակասություն չե՞ք տեսնում, ինչի՞ հիման վրա եք այդքան ձայն ակնկալում»:

Պարոն Շարմազանովը պատասխանեց.«Հակասություն չեմ տեսնում, 2007-ի համեմատ այսօր ՀՀԿ-ն ավելի շատ տոկոսներ ունի, եւ  այն ժամանակվա սոցհարցումների հետ համադրելով, այսօր մեր մեկնարկային իրավիճակն ավելի լավն է: 2007-ին մենք ձեր նշած կուսակցությանը պարտվում էինք մարտին 11 տոկոսով, բայց մայիսին հաղթեցինք 18  տոկոսով, եւ հիմա այդ դիմամիկան պահպանվելու է, որովհետեւ  ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է: Սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը ընտրությունների օրը հիմնականում կարեւորում է ազգային խնդիրների լուծումը, իսկ ազգային հարցերում հարցվածների 54-55%-ը նախապատվությունը տալիս է Հանրապետական կուսակցությանը: Ազգային հարցերը` հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանության, Ղարաբաղի հարցերը, պետության միջազգային հեղինակություն բարձրացման խնդիրն է… Ընտրողը, գնալով ընտրելու, ավելի շատ կարեւորում է այդ հարցերը, քան բարեգործությունը: Հաշվի առնելով այս ամենը, նաեւ այն, որ դեռ չի սկսվել քարոզարշավը եւ մենք շատ բան ունենք ասելու եւ ներկայացնելու մեր հասարակությանը, ապա եթե հինգ տարի առաջ մենք հավաքել ենք 33,8%, ապա հիմա շատ իրատեսական է հավաքել 37-40%»:

Մեր մյուս հարցին, թե` Հանրապետականի հիմնադիր Աշոտ Նավասարդյանը մշտապես կոռեկտ էր իր հրապարակային խոսքում, սակայն այսօր ՀՀԿ-ԲՀԿ փոխադարձ խայթոցներում երբեմն երկու կողմն էլ անցնում են կոռեկտության սահմանները, եթե տեսներ այս ամենը` ի՞նչ կասեր Աշոտ Նավասարդյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.«Եթե»-ներով հարցերին չեմ ուզում պատասխանել, բայց մի բան գիտեմ, որ եթե պարոն Նավասարդյանի ստեղծած կուսակցությունը գնում է ճիշտ ուղղությամբ եւ եթե Աստված տա եւ նա մեզ վերեւից տեսնի,հաստատ ուրախ կլինի, եթե տեսնի, որ իր ստեղծած կուսակցությունը գործում է ի փառս Հայաստանի եւ ի փառս հայ ժողովրդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031