Բայց դա վերաբերում է միայն արտասահմանցի մարզիկներին, մարզիչներին, մարզական պատվիրակությունների անդամներին:
Այսպիսի հրաման արդեն արձակել է Անգլիայի ՆԳՆ-ն: Մեծ Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են կանխել արտասահմանցիների՝ իրենց երկրում հետագա բնակություն հաստատելու իրավունքը՝ զգուշանալով, որ անլեգալ իմիգրանտները եւ ահաբեկիչները կարող են օգտվել օլիմպիական խաղերից եւ օրինական ճանապարհով մնալ Անգլիայում: Սպասվող 20 հազար հյուրերի վիզաներում հատուկ նշում կարվի, որը կարգելի նրանց ամուսնությունը Անգլիայի քաղաքացիների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ