Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը լիահույս է, որ «Ժառանգության» հետ համագործակցությունը կկայանա

Մարտ 28,2012 21:45

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգում միասնական թեկնածուներ ունենալու համար ընդդիմությանն առաջարկ էր արել: ՀԱԿ-ը ինչպես տեղեկացրել ենք, մերժել էր, իսկ ՀՅԴ-ից ասել էին, որ դա ժամանակավրեպ է եւ այդ հարցը թող մնա գրանցումներից հետո: Սակայն այսօր ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում ճիշտ հակառակ տեսակետը հայտնեց. «Դա ինքնին քաղաքական լավ առաջարկություն էր, բայց մի քիչ ուշացած: Կարծում եմ` եթե այդ առաջարկություններն ունենային մինչեւ առաջադրումները՝ ճիշտ կլիներ»: Երբ հիշեցրինք, որ Դաշնակցությունն ինքն էր հորդորել սպասել մինչեւ գրանցումները, Լիլիթ Գալստյանն ասաց, որ դա իր անձնական կարծիքն է. «Դա լավ գաղափար է, բայց պետք է ընդհակառակը` մի քիչ շուտ լիներ, որովհետեւ լուրջ մարդիկ առաջադրվում են, մեկ էլ ասում են` նրան այստեղից հանիր եւ այլն: Ողջունելի առաջարկություն էր, տրամաբանական եւ շահեկան ընդդիմադիր դաշտի համար, թերեւս, կարելի էր մի քիչ ավելի շուտ անել»:

Մեր հարցին՝ ՀԱԿ-ի որոշումն այդ հարցում վերջնակա՞ն է, թե՞ հույսեր կան դեռ, որ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ համագործակցություն կլինի՝ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Մենք համագործակցության մի քանի կետեր ենք առաջարկել «Ժառանգությանը» եւ լիահույս ենք, որ այդ համագործակցությունը կլինի»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ դա կլինի միայն այն դեպքում, երբ «Ժառանգությունը» ձեր պայմանները կատարի՞՝ նա պատասխանեց. «Համագործակցությունը երկու կողմի ցանկություններն են, համաձայնությունն է, որեւէ մեկը չի կարող միակողմանի պայմաններ թելադրել: Բնականաբար, դա կլինի փոխհամաձայնեցված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031