Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մաֆիա» են խաղում միայն յուրայինները

Մարտ 28,2012 20:53

Ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» խմբում Տավուշի մարզպետի երիտասարդ օգնական Միքայել Մարտիրոսյանը, ով հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եւ ՀՀ  նախագահի խորհրդական Լեւոն Մարտիրոսյանի հորեղբորորդին է, Տավուշի մարզի ՀՀԿ եւ ՄԻԱԿ անդամներին ու համակիրներին հրավիրել է այսօր` մարտի 28-ին Իջեւանի երիտասարդական կենտրոն`«մաֆիա» խաղալու: Այս հայտարարությանն արձագանքել է խմբում Միքայելի ընկերներից մեկը, որը հայտարարության ներքո գրառել է. «Բա ես էլ եմ ուզում խաղալ, էս ի՞նչ խտրականություն է»:

Միքայելը լուրջ երիտասարդ է, պարզապես Ֆեյսբուքի այդ խմբում (որի անդամն է նաեւ տողերիս հեղինակը) ազատ եւ իշխանությունների հանդեպ քննադատական հրապարակումները գերիշխում են: Երեւի այդ պատճառով է Միքայելը միայն քաղաքական համախոհներին խաղի հրավիրել:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031