Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ԱԺ նախընտրական ցուցակներն ավելի լավն էին, քան շոուին մասնակցող աղջիկները». Տիգրան Քոչարյան

Մարտ 28,2012 19:24

Ավանդական դարձած «Միսս Հայաստան 2012»-ը մեկնարկելու է ապրիլի 10-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:  Այս մասին նշված էր  մրցույթի ֆեյսբուքի պաշտոնական էջում: Այն դեռ չի մեկնարկել, բայց արդեն մեծ աղմուկ է բարձրացրել: Քննարկումների առիթ է տվել համացանցում տեղադրված տեսանյութը, որը ներկայացնում է մրցույթի նախընտրական փուլի հեռուստաօրագիրը: Սրանից անմասն մնալ չէր կարող նաև ֆեյսբուքահայությունը:  Օգտատերերը տարբեր մեկնաբանություններ ու կատակներ էին անում մասնակից աղջիկների արտաքին տվյալների վերաբերյալ: Այդպիսի մի սուր մեկնաբանության էլ մենք հանդիպեցինք. «Բայց ինչ գեշն եք դուք»: Հեղինակը Վլադ Գասպարյանն էր: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ զարմանքը շատ մեծ է եղել. «Կյանքում չէի պատկերացնի, որ Հայաստանում տենց գեշ աղջիկներ կան, որտեղի՞ց էլ գտել էին 😀 »: Ըստ նրա` այդ շոուն կազմակերպողները խաղում են հայ աղջկա և հայ կնոջ անվան հետ:

Խայտառակությունը միայն սրանով չի սահմանափակվում: Բլոգեր Տիգրան Քոչարյանից (Փիղ) տեղեկացանք, որ նույնիսկ ադրբեջանցիներն են շատ վատ բառերով ծաղրում մեր աղջիկներին: Ինքն անձամբ է տեսել նախընտրական փուլի հեռուստաօրագիրը. «Մեր ԱԺ նախընտրական ցուցակներն ավելի լավն էին, քան շոուին մասնակցող աղջիկները»:

Կարծում է, որ «Միսս Հայաստան 2012» շոուն շատ անհաջող է և չարժե ծաղրուծանակի ենթարկել աղջիկներին: Իսկ դրա պատճառն էլ տեսնում է մեր ներքին մտածելակերպը չհասկացող պրոդյուսերների մեջ, ովքեր

ամեն ինչ կրկնօրինակում են դրսից: Բլոգերի խոսքով, նորմալ ստիլիստ, դիմահարդար կամ վարսահարդար չունենալը աղջիկերի մեղավորությունը չէ:

Նշեմ, որ մենք փորձեցինք գտնել նաև հոլովակը, բայց այն հանվել էր համացանցից:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031