«Երազում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում աշխարհի կամ եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես գալ: Նաև՝ որդուս հետ խաղադաշտ դուրս գալ»,- այս մասին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը հայտեց երեկ ԵՊՀ մեծ դահլիճում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչ երազանք ունի մեր հավաքականի 40-ամյա պաշտպանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեր ընտրանում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Լուսանկարը news.am-ի