Մարտի 30-ին ՀԱԿ-ը պատրաստվում է նոր հանրահավաքի, եւ մենք այսօր ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու այնտեղ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է նոր մեսիջնե՞ր անել, թե՞ խորտակվող եւ խորտակված նավերի հետ կապված դիտարկումներ, Վլադիմիր Կարապետյանը հարցին հարցով պատասխանեց՝ «Ձեր դուրը չե՞ն գալիս խորտակվող նավերը: Լինելու է հանրահավաք այն տրամաբանությամբ, որ նախընտրական փուլն է սկսվում»:
ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներգրավվել են նոր մարդիկ, որոնք, ըստ Վլադիմիր Կարապետյանի, հանրությանը կարող է այնքան էլ ծանոթ չեն, ուստի առաջիկա հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է նրանց ներկայացնել ժողովրդին եւ թույլ տալ, որ նրանք ելույթներ ունենան: Վլադիմիր Կարապետյանի խոսքերով՝ «Բնականաբար, այդ նախընտրական վիճակը, նախընտրական մթնոլորտը գերիշխելու է հանրահավաքում»: Մեր հարցին՝ իշխանափոխության կոչ նորից արվելո՞ւ է՝ նա պատասխանեց. «Տեսնենք, էլի, դա մեր ծրագիրն է, առանց կոչի էլ, մենք դրան ենք գնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ