«Ժառանգության» համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձեւավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում:
Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գեւորգ Կալենչյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:
«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն