Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների հետ բախումների արդյունքում հովանոցները հանվել են

Մարտ 28,2012 18:34

Մարտի 16-ից հանրապետության հինգ մարզերում` Լոռի, Շիրակ, Տավուշ, Արմավիր, Արարատ եւ Երեւան քաղաքում, ՀՅԴ կուսակցության աջակցությամբ, «Արդարություն եւ իրավունք» ՀԿ-ն իրականացնում է «Քվեն ուժ է» ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժումը, որին մինչ օրս իր զորակցությունն է հայտնել շուրջ 7000 քաղաքացի:

«Շարժման նպատակն է ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը, որպեսզի յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ իր քվեն չի վաճառվում, ինքն է իր քվեի տերը»,- ասում է շարժման համակարգող խորհրդի անդամ Արտակ Աղբալյանը:

Թեեւ «Հավաքների ազատության մասին» օրենքի ոչ հստակ և ընդհանրական ձևակերպումներով չի կարգավորվում հովանոցներ եւ սեղաններ տեղադրելու ընթացակարգը, այնուամենայնիվ, մինչ նախաձեռնությունը սկսելը դիմել են համապատասխան քաղաքապետարաններ` քաղաքներում հովանոցներ ու սեղաններ տեղադրելու թույլտվություն ստանալու:

«Բնականաբար չէին կարող մերժել, սակայն մինչ օրս սահմանված ժամկետներում որոշումներով թույլտվություն են տվել միայն Իջեւանի եւ Վանաձորի քաղաքապետարանները,- տեղեկացնում է Արտակ Աղբալյանը, նշելով, որ Գյումրիում եւ Երեւան քաղաքում բախումները ոստիկանների հետ անխուսափելի են եղել,- Արդյունքում հովանոցները հանվել են, մնացել են սեղանները, այն դեպքում երբ մենք ձգտում ենք ազատ, արդար ընտրություններ ունենալ` առանց ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031